News

Ինչպես ճիշտ կառավարել ֆինանսները. ֆինանսական գրագիտության անվճար դասընթաց բոլորի համար

Armenian Code Academy-ն և  Տեխնոլոգիական Կրթություն հիմնադրամը EasyPay-ի կողմից ֆինանսավորմամբ մեկնարկում են ֆինանսական գրագիտության ԱՆՎՃԱՐ դասընթաց, որը հասանելի է բոլոր հետաքրքրված անձանց՝ իրենց ֆինանսների կառավարման հմտությունները զարգացնելու նպատակով։ Այսօրվա արագ զարգացող ֆինանսական միջավայրում ֆինանսական սկզբունքների ըմբռնումը կարևոր է ֆինանսապես ավելի պատասխանատու համայնք ձևավորելու համար։

Այս դասընթացը Ձեզ կօգնի.

  • Ծանոթանալ ֆինանսական գրագիտության հիմունքներին
  • Տեղեկանալ Հայաստանի ֆինանսական համակարգերից
  • Կատարել ճիշտ ընտրություն բանկային քարտերի և ֆիզիկական արժույթի միջև
  • Օգտվել թվային ֆինանսներից
  • Սովորել պարտքի կառավարում և կրճատում
  • Հասկանալ վարկերի հնարավորություններն ու ռիսկերը

Այս ծրագրի նպատակն է տրամադրել գործնական գիտելիքներ, որոնք կիրառելի են առօրյա կյանքում, բարձրացնել վստահությունը ֆինանսական որոշումների կայացման հարցում և կանխել ֆինանսական սխալները։ 

Դասընթացի ճկուն ֆորմատը՝ վիդեո դասախոսություններով, թույլ է տալիս մասնակիցներին սովորել իրենց հարմար գրաֆիկով։

Մասնակցությունը ԱՆՎՃԱՐ է։ 

Ավելին իմանալու համար անցե՛ք այս հղումով, իսկ գրանցվելու համար լրացրե՛ք հետևյալ հայտադիմումը:

Share