Փետրվար, 2025
February 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Մեկնարկել է «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտերի ընդունումը
News 11/02/2025 13:26

Մեկնարկում է «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների պետական ծրագիրը: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու 6-օրյա միջոցառումներին, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելուն, ստանալու համագործակցությունների և անհատական մենթորության հնարավորություններ:

Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող`

  • . այն սփյուռքահայերը, որոնք առնվազն հինգ տարի և ավել բնակվում են սփյուռքում և ունեն բնակության երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ
  • . այն թիմերը, որոնց անդամների առնվազն կեսը սփյուռքահայեր են, ովքեր անընդմեջ առնվազն հինգ տարի և ավել ապրում են սփյուռքում և ունեն տվյալ երկրի . քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ.
  • . այն հայրենադարձները, որոնք հինգ տարի և ավել ապրել են սփյուռքում և հայրենադարձվել են վերջին վեց ամիսների ընթացքում:

«Ներուժ» ծրագրի շրջանակում Հայաստանում կկազմակերպվեն ինտենսիվ աքսելերացիոն ծրագիր միջազգային հեղինակավոր աքսելերատորի կողմից, ինչպես նաև այլ միջոցառումներ, որոնք նախատեսված են ձեր ձեռնարկատիրական հմտությունները բարելավելու և հաջողության հասնելու անհրաժեշտ գործիքներով զինելու համար:

Միջոցառումները ներառում են սեմինարներ, պատկերավոր ներկայացման նիստեր (pitch sessions), ցանցային հնարավորություններ (networking opportunities), որոնք ուղղված են ձեր ստարտափի զարգացմանը:

6-օրյա միջոցառումներից հետո միջազգային աքսելերատորը ևս մեկ ամիս կշարունակի աջակցել և սերտորեն համագործակցել հաղթող ստարտափների հետ։ Այդ ընթացքում ստարտափները կստանան համապատասխան մենթորություն, ռազմավարական խորհրդատվություն և մուտք դեպի ներդրողների և ոլորտի փորձագետների ցանց:

Հաղթելու դեպքում՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերով, կտրամադրվեն դրամաշնորհներ հետևյալ չափերով.

Գաղափարի փուլ՝

  •  1-ին տեղ՝ 15 մլն ՀՀ դրամ,
  • 2-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ,
  • 3-րդ տեղ՝ 5 մլն ՀՀ դրամ

Աճի փուլ՝

  • 1-ին տեղ՝ 30 մլն ՀՀ դրամ,
  • 2-րդ տեղ՝ 20 մլն ՀՀ դրամ,
  • 3-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով:

Ամփոփիչ միջոցառումները տեղի կունենան 2025 թվականի հունիսի 16-21-ը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թ. մարտի 30-ը, ժամը՝ 18:00-ն:

Հավելյալ տեղեկությունների համար այցելեք https://neruzh.am/hy/ կայք։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ +374 41 08 05 98+374 10 59 01 74+374 10 59 01 24 հեռախոսահամարներով կամ գրել հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. 

Հայաստանում կայանալիք միջոցառումներին յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվի մինչև 2 մասնակից: