Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
SAP UP մրցույթի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում՝ ՀԲԸՄ-ում
News 01/10/2018 12:24

«SAP UP» սոցիալական ստարտափների համար նախատեսված մրցույթին դիմելու ընթացակարգին ծանոթանալու համար տեղեկտվական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին ՀԲԸՄ գրասենյակի դահլիճում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

Հանդիպման նպատակն է հստակեցնել մրցույթին դիմելու կարգը, գնահատման չափանիշները, հետագա քայլերը, նախատեսվող մրցանակները։ Տեղի կունենա հարցուպատասխան, որին կմասնակցի ԱՊՀ-ում SAP UP մրցույթի համակարգող Վլադիմիր Վայները։

Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «SAP UP» սոցիալական ստարտափների համար նախատեսված մրցույթը ընդունում է հայտեր նաև Հայաստանից։