Հոկտեմբերի 31-ին ամերիկյան խոշորագույն NVIDIA Corporation-ը անդրադարձել է հայկական 2Hz ստարտափին: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ընկերության պաշտոնական բլոգից։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։
Նշենք, որ NVIDIA Corporation-նն արտադրում է գրաֆիկական քարտեր և պրոցեսորներ։ Ընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին։
Հոդվածում մասնավորապես նշված է. «Պատկերացրեք՝ օդանավակայանում եք, պատրաստվում եք թռիչքին և հանկարծ կարևոր զանգ եք ստանում։ Սակայն դուք լավ չեք լսում, թե ինչ է ձեզ ասվում հեռախոսի մյուս կողմում, քանի որ այս վայրում աղմուկը սովորական բնույթ է կրում։ Միևնույն ժամանակ այդ խոսակցությունը ձեզ համար շատ կարևոր է։
Եվ ահա այս բարկացնող աղմուկի հարցը լուծել է մի ստարտափ, ոը կարողանում է բացառել այն հեռահաղորդակցության ժամանակ։ Ստարտափի անունն է 2Hz»։
Ավելի վաղ «StartHub»-ը նույնպես անդրադարձել էր 2Hz ստարտափի առանձնահատկություններին։