Հունվար, 2021
January 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հիմնարկ ՓԲԸ-ի տնօրենը՝ Beeline-ի և ՄԻԿ-ի պրոդուկտի ճամբարի մենթոր
News 19/11/2018 06:51

«Հիմնարկ» ՓԲԸ-ի տնօրեն և համահիմնադիր Ռուբեն Օսիպյանը (Ruben Osipyan) Beeline-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից համատեղ նախաձեռնած պրոդուկտի ճամբարի/product bootcamp-ին հանդես կգա մենթորի դերում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

«Beeline Armenia-ի հետ անցկացվող պրոդուկտի ճամբարի/product bootcamp-ի մենթորները ներկայացնում են Հայաստանի տեխնոլոգիական լավագույն կազմակերպությունները։ «Հիմնարկ» ՓԲԸ-ի տնօրեն և համահիմնադիր Ռուբեն Օսիպյանը պատրաստ է ուղղորդել մասնակից թիմերին՝ ավելի լավ հասկանալ իրենց պրոդուկտի շուկան»,- հայտնում են կազմակերպիչները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 26-ին Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարել էին նոր ձևաչափի ճամբարի մեկնարկի մասին։

Ճամբարն ուղղված է այն երիտասարդներին, ովքեր ունեն նորարար գաղափարներ տարբեր ոլորտների խնդիրների համար, և այդ գաղափարները հետագայում կարող են դառնալ արդյունավետ և եկամտաբեր պրոդուկտ։

Լուսանկարը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի ֆեյսբուքյան էջից