Հայաստանում առաջին անգամ կազմակերպված SAP ԱՊՀ ընկերության կողմից 2015 թվականին հիմնած «SAP UP» սոցիալական ստարտափների համար նախատեսված մրցույթին հայկական noomee ստարտափն հնարավորություն է ստացել մեկնել Բեռլին։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ստարտափի հիմնադիր Գայանե Հովհաննիսյանի հետ զրույցի ընթացքում։
«Մենք ստացանք Բեռլին ուղևորության հնարավորություն, որի ընթացքում կունենանք մի շարք բիզնես հանդիպումներ»,- նշել է Գայանե Հովհաննիսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ որ «SAP UP» սոցիալական ստարտափների համար նախատեսված մրցույթը առաջին անգամ է ընդունում հայտեր Հայաստանից։
Բացի 2 մլն դրամական պարգևից, մրցույթի շրջանակներում երկու ստարտափ՝ noomee-ն և Inclusive gym-ը, հնարավորություն ստացավ գարնանը մեկնելու Գերմանիա։
Լուսանկարը տրամադրել է Գայանե Հովհաննիսյանը