Սեպտեմբեր, 2021
September 2021
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
Ծաղկաձորում ընթանում է «Հետազոտություններ և տեխնոլոգիաներ» համաժողովը
News 24/12/2018 11:30

Դեկտեմբերի 24-ին Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում մեկնարկած «Հետազոտություններ և տեխնոլոգիաներ» համաժողովի բացմանը ուսանողներին շնորհվել է կրթաթոշակներ։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի ֆեյբուքյան էջից։

PMI Science-ը կրթաթոշակներ է շնորհել ՀԱՊՀ Համակարգային Ինժեներիա և ԵՊՀ Տվյալագիտության մագիստրոսական ծրագրերի ուսանողներին։

Հաղթողներն ընտրվել են նախապես լրացված հայտադիմումների հիման վրա՝ հաշվի առնելով մի շարք չափորոշիչներ։

Նշենք, որ երկօրյա համաժողովին մասնակցում է շուրջ 150 մասնակից՝ համալսարաններից և հետազոտական հաստատություններից, ստարտափ ընկերություններից, ՏՏ ոլորտի և ինժեներական կազմակերպություններից, ինկուբատորներից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դեկտեմբերի 23-ից 25-ը Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում կանցկացվի «Հետազոտություններ և տեխնոլոգիաներ» համաժողովը, որը կազմակերպում է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ)՝ PMI Science-ի աջակցությամբ:

Լուսանկարը՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի ֆեյբուքյան էջից