News
23/01/2019 08:02
Փետրվարի 12-ին, երեկոյան 7-ին, Ամերիկյան համալսարանում տեղի կունենա Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) երրորդ ծրագրի (batch3-խմբ.) շրջանավարտների դեմո օրը։ Այս մասին Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ EPIC-ի ֆեյսբուքյան էջից։
«EPIC-ի աշնանային ծրագրի ստարտափ թիմերը ելույթ կունենան շահագրգիռ ներդրողների, ձեռնարկատերերի, ընկերների և ՀԱՀ-ի համայնքի առջև», -հայտնում են Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնից։
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։
Մուտքն ազատ է։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս ծրագրաշարը երրորդն է, որտեղ ընդգրկված է 9 ստարտափ։
Լուսանկարը՝ EPIC