Categories: News

Data Science Bootcamp․ տեղեկատվական հանդիպում

Հուլիսի 30-ին 14։00-ին Microsoft Innovation Կենտրոնում տեղի կունենա Data Science տվյալագիտության 6-ամսյա ճամբարի տեղեկատվական հանդիպումը։ Դրա ընթացքում դուք կկարողանաք ծանոթանալ ծրագրի մանրամասներին և մասնակիցների ընտրության չափանիշներին։

Հիշեցնենք, որ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՍԾՏՀ (Սևծովյան տնտեսական համագործակցություն) նախագծերի խրախուսման կառույցի հետ համատեղ մեկնարկում է դիմում-հայտերի ընդունումը տվյալագիտության ճամբարին մասնակցելու համար։ Ծրագրի շրջանակում կանցկացվի 6-ամսյա տվյալագիտության ճամբար, ինչպես նաև սեմինարներ Microsoft-ից, Yandex-ից ու այլ ընկերությունների հեղինակավոր մասնագետների կողմից։ Ճամբարի ընթացքում մասնակիցները կաշխատեն իրական նախագծերի ու խնդիրների վրա։ Արդյունքում նրանք կունենան բացառիկ հնարավորություն տեսական գիտելիքները թե՛ ամրապնդելու, թե գործնականում անփոխարինելի գիտելիքներ ձեռք բերելու համար։

Ճամբարի նպատակն է դիմորդներին տալ տվյալագիտության և մեքենայական ուսուցման (machine learning) գործնական գիտելիքներ։

Ավելին իմանալու համար կարող եք կարդալ Data Science Bootcamp-ի մասին մեր նյութը։

Share