Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Երկարաձգվել է Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրի վերջնաժամկետը
News 21/10/2019 09:56

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) տեղեկացնում է, որ 2019 թ.-ի հոկտեմբերի 20-ի դրությամբ Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրով ներկայացվել են ավելի քան 30 հայտադիմումներ, սակայն, հաշվի առնելով տարբեր հետազոտական հաստատություններից ստացվող բազմաթիվ առաջարկությունները, որոշվել է հայտերի ընդունման վերջնաժամկետը հետաձգել մինչև 2019թ-ի հոկտեմբերի 27-ը (ներառյալ):

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական  թիմերը կարող են մասնակցել PMI Science-ի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին։

Հաղթող թիմերից յուրաքանչյուրը կստանա մինչև 7 մլն ՀՀ դրամի ֆինանսավորում (ներառյալ հարկերը): Ֆինանսավորումից բացի հաղթող թիմերի հետ կաշխատեն փորձառու մենթորներ և փորձագետներ։

Մանրամասների համար կարող եք կարդալ մեր նյութը։