2Hz ընկերությունը պաշտոնապես անվանափոխվել Krisp-ի։ Այս մասին ֆեյսբուքի միջոցով հայտնեցին ստարտափի հիմնադիրներ Արտավազդ Մինասյանը և Դավիթ Բաղդասարյանը
«Երկու տարի առաջ, երբ որոշեցինք մեր աղմուկի հեռացման տեխնոլոգիայից ստարտափ սարքել, մի քիչ տարօրինակ, չափից դուրս գիտական անուն դրեցինք՝ 2Hz(երկու հերց)։ Այդ պահին անունը մեզ շատ համապատասխան էր, գիտական անվանում՝ գիտնականների թմի համար։
Դրանից հետո, մեզ ինչ ասես ասում էին 2Hearts (երկու սիրտ), երկուՀԶ, և չեմ խորանում։ Այնուհետ սարքեցինք մեր սուպեր նորարարական էփը – Krisp-ը, որը բավականին աղմուկ հանեց աշխարհում։
Այսօրվանից պաշտոնապես 2Hz ընկերությունը, դառնում է Krisp», – գրել է Արտավազդ Մինասյանը։
«Վերջերս, որ պատմում եմ Krisp-ը ինչով է զբաղվում մի քանի անգամ եղել է, որ արձագանքեն՝ «հաա էն 2Hz-ն էլ չի տենց մի բան անում»։ Մենք արդեն ֆորմալ Krisp ենք ժողովուրդ ջան»,- գրել է Դավիթ Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ հյուրընկալվելով Starthub Offline-ի շրջանակներում, Դավիթ Բաղդասարյանը հետևյալ կերպ էր նկարագրել իրենց ստարտափի մեկնարկը.
– Մենք մտածեցինք, որ աղմուկը շատ մեծ խնդիր է հեռահաղորդակցության մեջ, ուստի որոշեցինք, կիրառելով արհեստական բանականությունը, վերացնել այն։ Այդ ժամանակ ասեմ, որ մենք ընդհանարապես գաղափար չունեինք արհեստական բանականությունից։ Բայց լավ է, որ այդ ժամանակ բան չէինք հասկանում. եթե հասկանայինք, ոչինչ էլ չէինք նախաձեռնի։