Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
PicsArt-ը #1-ն է App Store-ի հավելվածների ցուցակում
News 10/02/2020 15:08

PicsArt-ը հայտնվել է App Store հարթակի թոփ հավելվածների ցուցակում։

Օրերս PicsArt նկարների խմբագրման հավելվածը գրավել է 1-ին հորիզոնականը «Photo» կատեգորիայի հավելվածների շարքում, անցնելով այնպիսի «հսկաների», ինչպիսիք են Instagram-ը, Snapchat-ը և Google Photos հավելվածները։

Դրա հետ մեկտեղ հայկական PicsArt-ը 2-ն է անվճար հավելվածների ցուցակում, անկախ կատեգորիայից։ Նա ընդամենը զիջում է TikTok-ին, բայց միևնույն ժամանակ անցել է YouTube-ը, Disney+-ը և Facebook-ը։

Հիշեցնենք, որ հունվարին PicsArt-ը հայտնվել է Sensor Tower հարթակի կողմից հրապարակված ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակում:

PicsArt-ը միակ անվճար հավելվածն է, որն ունի նկարների խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիք ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆեկտներ: Հասանելի է ողջ աշխարհում՝ 30 լեզվով, ունի ամսական 100 մլն ավելի ակտիվ օգտատեր: Անվճար է iOS, Android և Windows հարթակների համար: