Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Accelerator #5-ի տեղեկատվական հանդիպումը. ինչո՞ւ դիմել ծրագրին
News 19/02/2020 10:16

Փետրվարի 25-ին, 18:00-ին ISTC-ում տեղի կունենա Accelerator #5 ծրագրի տեղեկատվական հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները  հնարավորություն կունենան ծանոթանալու տեխնոլոգիական և բիզնես դասընթացների մանրամասներին, նախատեսված՝

– 8-15 տարեկան տղաների և աղջիկների համար,

– 15+ աղջիկների և կանանց համար։

Հանդիպման ընթացքում նաև հնարավորություն կլինի ծանոթանալ մասնակիցների ընտրության չափորոշիչներին, դասընթացների նախնական ժամանակացույցին և բոլոր այն հնարավորությունների մասին, որոնք կընձեռնվեն մասնակիցներին ծրագրի 3 ինտենսիվ ամիսների ընթացքում։

Տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Հիշեցնենք, որ Աքսելերատոր #5-ն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ImpactAIM աքսելերատորի, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի  (ԻԼՏԿ հիմնադրամ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի (AITC), Հայաստանի ԿԶՆ նորարարության ազգային լաբորատորիայի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:

Ծրագրի մասին ավելին իմանալու համար կարող եք կարդալ մեր հոդվածը։