Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Accelerator #5-ի տեղեկատվական հանդիպումը Սիսիանում. ինչո՞ւ դիմել ծրագրին
News 24/02/2020 14:28

Փետրվարի 27-ին, ժ․16:00-ին Սիսիանի Adult Education Center-ում տեղի կունենա Accelerator #5 ծրագրի տեղեկատվական հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու տեխնոլոգիական դասընթացների բոլոր մանրամասներին, նախատեսված 8-15 տարեկան տղաների և աղջիկների համար։

Հանդիպման ընթացքում հնարավորություն կլինի ծանոթանալու նաև մասնակիցների ընտրության չափորոշիչներին, դասընթացների նախնական ժամանակացույցին, և բոլոր այն հնարավորություններին, որոնք կընձեռնվեն ծրագրի 3 ինտենսիվ ամիսների ընթացքում։

Տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով։

Աքսելերատոր #5-ն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ImpactAIM աքսելերատորի, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ հիմնադրամ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի (AITC), Հայաստանի ԿԶՆ նորարարության ազգային լաբորատորիայի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:

Ծրագրի մասին ավելին իմանալու համար կարող եք կարդալ մեր հոդվածը։