Ռեսալ Սոֆտի Գյումրու մասնաճյուղն աշխատանքի է հրավիրում իգական սեռի մարքեթինգային բաժնի ղեկավարի։
Մարքեթինգային բաժնի ղեկավարի հիմնական պարտականություններն են․
Պատասխանատու է ընկերության Facebook և LinkedIn էջերի կառավարման համար,
կազմակերպում է ընկերության և գործընկերների միջև հաղորդակցությունը՝ հեռախոսով, նամակագրությամբ, տեղում և կապի այլ միջոցներով,
ընկերության թիմի կազմում մասնակցում է տարբեր միջոցառումների և ներկայացնում ընկերությունը (էքսպոներ, կոնֆերանսներ և այլն),
պատասխանատու է Գյումրիում ուսումնական կենտրոնի զարգացման և ընթացիկ աշխատանքների համար։
Մարքեթինգային բաժնի ղեկավարի հաստիքը զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտություններն են.
Կիրթ և բարեհամբույր շփվելու հմտություն,
լեզուների իմացություն – հայերեն, ռուսերեն (գրավոր և բանավոր),
համակարգչով աշխատելու բազային գիտելիքներ,
լինել պարտաճանաչ, կազմակերպված և թիմում աշխատելու հմտությամբ,
գրասենյակային աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ (ցանկալի է՝ մարքեթինգի, միջոցառումների կազմակերպման կամ համանման ոլորտում)։
Ռեսալ Սոֆտում աշխատելն ունի մի շարք առավելություններ.
Դուք աշխատում եք հաճելի, ընկերական թիմում,
ունենում եք առաջխաղացման բազմաթիվ հնարավորություններ,
աշխատանքի վայրը Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնում է։
Աշխատավարձի չափը կքննարկվի հարցազրույցի ժամանակ։
CV-ներն ուղարկել office@resalsoft.am էլ. հասցեով՝ թեմա դաշտում նշելով պաշտոնը։