News
06/08/2020 11:21
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը իրականացնում են աշխատաշուկայում լայն պահանջարկ ունեցող «Գրաֆիկ դիզայն»-ի խորացված դասընթացն, որին զուգահեռ անցկացվելու է նաև պրակտիկա։
Ուսուցումը լինելու է Adobe Illustrator, Adobe Photoshop ծրագրերի միջոցով։
Ուսուցանվող թեմաներն են.
- գրաֆիկան թվային միջավայրում. Պիկսել, Վեկտոր, Գույն,
- կոմպոզիցիա,
- գծանկարչություն,
- տառագրություն,
- տպագրության հիմունքներ,
- պաստառների ձևավորում,
- կերպարների պատկերում
Դասընթացի ընդհանուր տևողությունը 3 ամիս է։ Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան նախագծել ցանկացած բարդության գրաֆիկական պատկերումներ, կստանան երկլեզու վկայական։
Դիմելու համար նախնական գիտելիքներ չեն պահանջվում։