Հունվար, 2025
January 2025
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՎՏԿ-ն նախագծում և պատրաստում է զինվորների բեկորային վնասվածքների հետևանքների բուժման համար անհրաժեշտ հատուկ օրթոփեդիկ սարքեր
News 09/10/2020 13:32

Այս օրերին Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի անձնակազմը թիկունքում համախմբել է իր ջանքերն՝ ի աջակցություն մեր վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման։

ՎՏԿ-ի ինժեներական թիմը՝ Պատվական Հախինյանի և Շավարշ Ոսկանյանի գլխավորությամբ նախագծում և պատրաստում է զինվորների բեկորային կոտրվածքների հետևանքների բուժման համար խիստ անհրաժեշտ հատուկ օրթոփեդիկ սարքեր։

Իսկ Աննա Հովհաննիսյանը կամավորագրվել է որպես բուժքույր և ներգրավվել դիրքերից Հայաստան մեր վիրավորներին տեղափոխող բուժաշխատողների խմբում։

ՎՏԿ-ում հավաքագրում են նաև անհրաժեշտ պարագաներ՝ առաջնագիծ ուղարկելու համար։