Այս օրերին Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի անձնակազմը թիկունքում համախմբել է իր ջանքերն՝ ի աջակցություն մեր վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման։
ՎՏԿ-ի ինժեներական թիմը՝ Պատվական Հախինյանի և Շավարշ Ոսկանյանի գլխավորությամբ նախագծում և պատրաստում է զինվորների բեկորային կոտրվածքների հետևանքների բուժման համար խիստ անհրաժեշտ հատուկ օրթոփեդիկ սարքեր։
ՎՏԿ-ում հավաքագրում են նաև անհրաժեշտ պարագաներ՝ առաջնագիծ ուղարկելու համար։