Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Renderforest-ը դարձել է աշխարհի առաջին ամբողջական դիզայնի հարթակը՝ թողարկելով իր գրաֆիկական խմբագրիչը
News 22/12/2020 15:17

Renderforest-ը թողարկել է իր գրաֆիկական խմբագրիչը՝ դառնալով աշխարհի առաջին ամբողջական դիզայնի հարթակը, որտեղ մեկ վայրում ու մեկ բաժանորդագրությամբ հնարավոր է ստեղծել բրենդինգ, վեբկայք, գովազդային տեսանյութեր և գրաֆիկաներ։

«Արդեն շուրջ 2 տարի մենք պլանավորում, գծագրում ու մշակում ենք Ռենդերֆորեսթի ամենախոշոր պրոդուկտներից մեկը՝ գրաֆիկական խմբագրիչը։

Վերջապես այսօր այն թողարկեցինք, դառնալով աշխարհի առաջին ամբողջական դիզայն պլատֆորմը, որտեղ մեկ վայրում ու մեկ բաժանորդագրությամբ կարելի է ստեղծել բրենդինգ, վեբկայք, գովազդային վիդեոներ և գրաֆիկաներ։
Ու այս պրոդուկտի արդյունքը մեր ամբողջ թիմի ու բաժինների աշխատանքն է, որը մեզ դարձրել է մրցունակ միջազգային շուկայում՝ բերելով մեզ միլիոնավոր օգտատերեր ողջ աշխարհից։ Շնորհակալ եմ ողջ Ռենդերֆորեսթի թիմին այս պրոդուկտի գաղափարը իրականության վերածելու համար։
Նոր գործիքի թողարկումով մենք շարունակելու ենք մեր զարգացումը ու մեր սթարթափների ու ծրագրերի իրագործումը, որոնց հիմքում ավելի ուժեղ տնտեսություն ունենալն ու կառուցելն է», – գրել է Renderforest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը։

Հ.Գ. – Ընկերության նախապատմությանը, առաջարկվող ծառայություններին առավել մանրամասն ծանոթացեք նաև մեր պատրաստած ռեպորտաժից։