News
24/12/2020 13:42
Անցած շաբաթ «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի շրջանակում աքսելերացիայի փուլի մասնակիցները ծանոթացան ապրանքի ճանապարհային քարտեզ (Product Roadmap) ստեղծելու տեխնոլոգիաներին:
Ապրանքի ճանապարհային քարտեզը ցույց է տալիս, թե որտեղ է գտնվում կազմակերպությունը, ուր է ցանկանում հասնել և ինչպես է հասնելու իր նշաձողին:
Այն հիմք է ծառայում թիմային ու անհատական առաջադրանքներ մշակելու համար:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն արդեն սկսել է ներկայացնել աքսելերացիոն փուլի մասնակիցների բիզնես գաղափարները։ Շարքի «առաջնեկին» ծանոթացեք այստեղ։