News

Ձեռներեց կանայք ծանոթացել են ապրանքի ճանապարհային քարտեզ ստեղծելու տեխնոլոգիաներին

Անցած շաբաթ «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի շրջանակում աքսելերացիայի փուլի մասնակիցները ծանոթացան ապրանքի ճանապարհային քարտեզ (Product Roadmap) ստեղծելու տեխնոլոգիաներին:

Ապրանքի ճանապարհային քարտեզը ցույց է տալիս, թե որտեղ է գտնվում կազմակերպությունը, ուր է ցանկանում հասնել և ինչպես է հասնելու իր նշաձողին:

Այն հիմք է ծառայում թիմային ու անհատական առաջադրանքներ մշակելու համար:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն արդեն սկսել է ներկայացնել աքսելերացիոն փուլի մասնակիցների բիզնես գաղափարները։ Շարքի «առաջնեկին» ծանոթացեք այստեղ։

Share