Օգոստոս, 2026
August 2026
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Ձեռներեց կանայք ներկայացնում են «Kids way» հավելվածը
News 28/12/2020 12:24

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը շարունակում է ներկայացնել «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի աքսելերացիոն փուլի մասնակիցների բիզնես գաղափարները։

«Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի աքսելերացիոն փուլի մասնակից թիմերից մեկը առաջարկում է ստեղծել հավելված, որի միջոցով կանայք կկարողանան լուծել երեխայի տրասպորտի և տեղափոխության հարցը:

«Kids way» հավելվածն ունի մի շարք առավելություններ օնլայն տաքսի ծառայությունների և «հարևան վստահելի պապիկի» համեմատ. այն իր մեջ ներառում է ուղեկցող, դայակի ծառայություն, տեսա և ձայնա վերահսկողություն, նավիգացիա` երեխաներին հուսալի և ապահով տեղափոխելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՁԻՀ-ը ներկայացրել «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի աքսելերացիոն փուլի մասնակից թիմերից մեկ ուրիշի բիզնես գաղափարը, որին կարող եք ծանոթանալ այստեղ։