Ապրիլ, 2021
April 2021
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  

News

Հունվարի 29-ին մեկնարկել է Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի Բութքեմփը: Եռօրյա միջոցառման ընթացքում «Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի (ՆԶՀԴ) և «Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի (ՄՀԴ) մրցույթի նախընտրական փուլը հաղթահարած թիմերն ու ընկերությունները կստանան բազմակողմ խորհրդատվություն՝ առաջիկա Վենչուրային համաժողովի համար
13:13 01/02/21

News

Ցանկանու՞մ եք կարիերան զարգացնել ցանցային կառավարման կամ կիբերանվտանգության ուղղություններով, ապա միացե՛ք Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նոր մեկնարկող 𝐋𝐈𝐍𝐔𝐗 𝐎𝐒 դասընթացին և ձեռք բերեք համապատասան գիտելիքներ։ Դասընթացի շրջանակում կսովորեք՝ որոնք են Linux-ի
12:03 25/01/21

News

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը շարունակում է ներկայացնել «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի աքսելերացիոն փուլի մասնակիցների բիզնես գաղափարները։ «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական
12:24 28/12/20

News

Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Ասպիրանտների աջակցության 2020 թվականի ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում պաշտոնապես հայտարարվել են այս տարվա թվով 10 հաղթողների անուններն ու շնորհվել վկայագրերը։ Միջոցառման շրջանակում երիտասարդ գիտնականների և նրանց գիտական ղեկավարների մասնակցությամբ
14:13 18/12/20

News

Այս շաբաթ մեկնարկել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից կազմակերպվող անվճար դասընթացների ևս մի շարք, որոնք կընթանան առցանց և լսարանային տարբերակով՝ PMI Science R&D կենտրոնի և ՀԱՊՀ ANEL-ի ժամանակակից սարքավորումներով հագեցած կրթական լաբորատորիաներում։ Դասընթացների այս ծրագիրը
14:28 03/12/20

News

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի և «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ, այս ամիս իրականացրել է NVIDIA խոր ուսուցման ինստիտուտի (DLI) Fundamentals of Deep Learning առցանց դասընթացը՝ Եթովպիայում Ադիս Աբեբայի գիտական և տեխնոլոգիական համալսարանի ուսանողների համար։ NVIDIA DLI-ն առաջարկում է որակյալ դասընթացներ՝ ծրագրավորողների, տվյալագետների և հետազոտողների համար, որոնք ցանկանում են խոր ուսուցման և արագացված հաշվողական տեխնիկայի միջոցով լուծել մարտահրավերային խնդիրներ։ Նոյեմբերի 1-ին և 8-ին կայացած դասընթացը վարել են Հայաստանում NVIDIA DLI -ի հավաստագրված դեսպանները, որոնք դասավանդում են (ԵՊՀ) «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանակում։ «Հայաստանն այսօր դժվարին ժամանակներ է ապրում, բայց, չնայած դրան, մենք՝ հայերս մեծ ուշադրություն ենք դարձնում նմանատիպ միջոցառումներին: Ես համոզված եմ, որ հայ-եթովպական այս համագործակցությունը խորանալու է և զարգանալու՝ ի շահ երկու երկրների»,- ողջունելով ծրագրի մասնակիցներին, նշել է Եթովպիայում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Արտեմ Ազնաուրյանը: «Եթովպիան և Հայաստանը ցանկանում են ավելի խորացնել բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և նորարարության ոլորտներում երկկողմ համագործակցությունը։ Այդ նպատակին միտված այս պիլոտային ծրագիրը միավորում է հայ դասախոսներին և եթովպացի ուսանողներին՝ տվյալագիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը: Հավելենք, որ նորարարական մտածողությամբ ուսանողների, գիտաշխատողների, հետազոտողների համար նախատեսված դասընթացը կազմված էր երկու դասից: Առաջին դասը կոչվում էր Fundamentals of Deep Learning for Computer Vision, որի ընթացքում մասնակցիները սովորել են խոր ուսուցման հմտություններ` Computer Vision-ի մի շարք առաջադրանքների համար: Երկրորդ դասի՝ Fundamentals of Deep Learning for Multiple Data Types-ի շրջանակում, գործածվել են խորը ուսուցման հմտությունների դասավանդման մի շարք գործնական վարժություններ՝ տարբեր խնդիրներում ներառելով բազմաբնույթ տվյալների տեսակները։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի և  «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ, այս ամիս իրականացրել է NVIDIA խոր ուսուցման ինստիտուտի (DLI) Fundamentals of Deep Learning
13:05 20/11/20

News

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն, առաջնորդվելով ամուր թիկունք ունենալու և տեխնոլոգիական ոլորտի գիտելիքներով զինված սերունդ դաստիարակելու իր առաքելությամբ ՝ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում և Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում իրականացնում է ծրագրավորման անվճար դասընթացներ՝ Արցախից ժամանած մեր հայրենակիցների
13:35 09/11/20
Բոլորը. 7 Հրապարակումներ. 1 - 20