Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) մեկնարկել է STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա հերթական մրցույթը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) ֆեյսբուքյան էջից։
«Վաղ առավոտից ISTC – Innovative Solutions and Technologies Center-ում ընթանում է STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթը, որը կազմակերպել են Enterprise Incubator Foundation (EIF)-ը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը»,- հայտնում են կազմակերպիչները։
Ողջույնի խոսքով մասնակից թիմերին է դիմել ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 41 թիմ: Եզրափակչին կմասնակցի 10-15 թիմ, որոնք դեկտեմբերի 14-ին 10:00-ից սկսած իրենց գաղափարները կներկայացնեն ժյուրիին: Արդյունքում կընտրվեն 5 թիմեր, որոնք կարժանանան դրամաշնորհի:
Լուսանկարը՝ ՁԻՀ ֆեյսբուքյան էջից