2Hz-ի հիմնադիր Դավիթ Բաղադարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ խոսել է VC-ների (Venture Capitalist) հետ ստարտափ ստեղծելու մասին:
«Եթե 1 տարի առաջ ինձ ասեին, որ մերժելու ենք աշխարհի ամենաթանկարժեք ընկերություններից մեկի հետ գործարքը – ես դա անլուրջ կհամարեի։
Այս գրառումս նորից ինվեստորների մասին է։
Ստարտափ ստեղծելու տարբեր եղանակներ կան ու դրանցից մեկը Venture Capital-ի միջոցովն է։ VC ինվեստորները գումար են տալիս և օգնում, որ ընկերություն ստեղծես։ 2Hz-ի դեպքում սա էր մեր ճանապարհը, քանի որ բարդ և նոր տեխնոլոգիա էինք ստեղծում և հասկանում էինք, որ երկար ժամանակ և գումար պետք կլինի մինչև այն դառնա որակյալ և կկարողանանք գումար վաստակել։
Բայց մինչև VC ճանապարհ ընտրելը, կարևոր է հասկանալ մի կարևոր բան։ VC-ների հետ աշխատելը ընթադրում է, որ դու պետք է իրենց կանոններով աշխատես։ Իրենց ամենամեծ կանոնը այն է, որ իրենց ինվեստիցիայի օգուտը (return) պետք է տասնապատիկ շատ լինի, ենթադրենք 20 անգամ։ Այսինքն եթե դնում են $5M, պլանավորում են $100M աշխատել։ Որպեսզի նրանք $100M աշխատեն քո ստարտաթի գինը մի օր պետք է լինի $1B մոտ։
Սա իհարկե շատ լավ է… բայց ունի հետևանքներ։
Ամենամեծ հետևանքը այն է, որ դու ստիպված ես քո բիզնես մոդելը, իդեան և ամբողջ ընկերությունը այնպես նախագծես, որ այն մի օր ունենա $1B արժեք։ Հակառակ դեպքում VC-ի համար ուղակի անիմաստ է քեզ հետ աշխատել։
Թվում է թե հեշտ է $1B բիզնես իդեա ունենալը, բայց ասեմ, որ այն նույնքան դժվար է, ինչքան որ մեզ մոտ ստեղծվող տեխնոլոգիաները (որոնք իրոք դժվար են)։
Նախորդ գրառումս այն մասին էր որ համաշխարհային ընկերություն ունենալու համար պետք են Top ինվեստորներ։ Այդպիսի ինվեստորները անուղակիորեն ստիպում են, որ քո մտածելակերպը (mindset) փոխվի։ Երբ քո ընկերությունը սկսում է ավելի մեծ մտածել (think big), քո բոլոր քայլերն են սկսում այդիպիսին լինել, ստիպված։ Սա բավականին օգտակար մտածելակերպ է, որը կուզենայի, որ ավելի շատ ստարտափներ ունենային Հայաստանում։
Սակայն “մեծ մտածելը” իր հետ բերում է նաև անտանելի դժվար որոշումներ կատարելու անհրաժեշտություն։ Օրինակ։
– Պատկերացրեք ձեզ առաջարկում են մի քանի միլիոնանոց կոնտրակտ սակայն այնպիսին որ ձեր բիզնես մոդելին ոչ թե օգնելու է, այլ խանգարելու։ Կարող եք մերժել այն? Անտանելի դժվար է։
– Պատկերացրեք ստարտափը գնելու առաջարկ է անում ձեր երազած ֆիրման։ Կարող եք մերժել այն? Շատ դժվար է։
Մեզ արդեն 5 անգամ այդպիսի ակնարկ են արել այնպիսի ընկերություններ որոնք կերազեինք, որ գային Հայաստան։ Բայց մերժել ենք հենց սկզբից։ Ոչ թե մերժել ենք VC-ների պատճառով, այլ “մեծ” մտածելու պատճառով։
VC-ների հետ ստարտափ ստեղծելու ճանապարհը բարդ է, ստրեսային և ռիսկային, բայց պոտենցիալ արդյունքը շատ ավելի մեծ է», – գրում է Բաղդասարյանը։