Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հարություն Շահումյանը՝ AUA-ի Data Science ամառային դպրոցի դասընթացավար
News 07/05/2019 12:50

Հուլիսի 1-14-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում կանցնի ամառային դպրոց, որի մասնակիցները կուսումնասիրեն Data Science։ Դպրոցի դասընթացավարներից մեկը լինելու է Հարություն Շահումյանը։ Նա եղել է Մարի Կյուրիի շրջանավարըներից, իսկ այժմ աշխատում է Իռլանդիայում, United Health Group-ում որպես ավագ գիտաշխատող: Նա ունի փորձ մեքենայական ուսուցման (machine learning), խորը ուսման (deep learning), վիճակագրության (statistics), մոդելավորման և GIS-ի մեջ: Հարությունն ունի 12 տարվա աշխատանքային փորձ, Դուբլինի համալսարանական քոլեջում (University College Dublin), Մերիլենդի համալսարանում, Քեմբրիջի համալսարանում և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում և ունի ավելի քան 50 հրապարակում։

Հիշեցնենք, որ ամառային դպրոցի շրջանակներում մասնակիցները կծանոթանան տվյալների վերլուծության այն ուղղությունների հետ, որոնք նրանք ուզում են ուսումնասիրել, կիմանան, թե ինչպես է տվյալների վերլուծության գիտությունը ազդում բիզնեսի, գիտության և կառավարման համակարգի վրա, ինչ են անում և ինչ օգուտ են բերում data science-ով զբաղվող մարդիկ։  Ծրագրի ընթացքում կլինեն լեկցիաներ և պրակտիկ դասընթացներ այս ուղղությանը ավելի մոտ ծանոթանալու համար։

Ավելի մանրամասն տեղեկության համար կարող եք անցնել հետևյալ հղումով։