Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
FAST-ը ընդունում է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երկրորդ դասընթացի հայտերը
News 08/06/2020 09:00

FAST-ը կազմակերպում է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երկրորդ դասընթացը Հայաստանի բոլոր մարզերում։

Տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ FAST-ի 6-ամսյա անվճար դասընթացին կարող են դիմել թե տղաները, թե աղջիկները:

Նախապատրաստական դասընթացին կարող են դիմել

– զորակոչի ենթակա տղաները, սակայն նախապատվությունը կտրվի 2020 թվականի ձմեռային զորակոչի ենթակա երիտասարդներին,

– երիտասարդ աղջիկները, ովքեր ունեն ԳՏՃՄ ոլորտի (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։

Դասընթացները կկազմակերպվեն մարզային վերապատրաստման կենտրոններում, կամ՝ առցանց։

Դասընթացին մասնակցելու վերջնաժամկետն է հունիսի 8-ը։ Գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղումով։