Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Tech Week Artsakh 2021. հուլիսի 3-ի օրակարգը
News 02/07/2021 15:29

Վաղը՝ հուլիսի 3-ին Ստեփանակերտում կմեկնարկի տեխնոլոգիական շաբաթը։

Տեխնոլոգիական weekend-ին ընդառաջ՝ Tech Week Artsakh 2021-ի թիմը հրապարակել է միջոցառման օրակարգը։

Ինչ է սպասվում Tech Week Artsakh 2021-ի առաջին օրը։ Հուլիսի 3-ի օրակարգին կարող եք ծանոթանալ ստորև։

Մինչ ներկայացված պատկերաշարով կծանոթանաք առաջին օրվա օրակարգին, հիշեցնենք՝ հուլիսի 3-5-ը Ստեփանակերտում կանցկացվի Tech Week Artsakh 2021 կամ «Տեխնոլոգիաների շաբաթ Արցախում 2021» միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կկենտրոնացնի ՏՀՏ ընկերությունների ջանքերը՝ համայնքային զարգացման խթանման ուղղությամբ։

Պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 3-ին։ Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում իրար կհաջորդեն մի շարք ծավալուն միջոցառումներ. մասնագիտական կոնֆերանսներ, ggRace (հասույթը կուղղվի բարի և շենացնող  նախագծի), «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի հիմնում, հաքաթոն (նպատակն Արցախում հստակ խնդիրների լուծումն է), գաղափաների մրցույթ (հաղթողները կստանան դրամաշնորհներ), կրթական ծրագրեր։

Միջոցառման գլխավոր նպատակներից է համայնքային համաչափ շարունակական զարգացումը, Արցախում նոր թիմերի ստեղծումը և մեր հայրենակիցների զինումը գիտելիքով, հմտություններով, ինչպես նաև նոր հնարավորությունների ու կարողությունների բացահայտումը։

Ի դեպ, մասնակցի ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ։ Եթե դեռ չեք ամրագրել ձեր մասնակցությունը, ապա շտապեք գրանցվել։ Իսկ եթե մասնակցելու եք «Կորիզ» զարգացման գաղափարների մրցույթին, ապա մրցանակային ֆոնդին ծանոթացեք այստեղ։

Ավելի ուշ StartHub Armenia-ն կներկայացնի նաև Tech Week Artsakh 2021-ի երկրորդ օրվա օրակարգը։